(VIDEO) Արսեն Ջուլֆալակյան պատգամավորը պետք է օրենքի առաջ պատասխան տա Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար. Նարեկ Սամսոնյան

article-image

«Հայելու առաջ» հաղորդման հյուրն էր «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը: 

AntiFake.am-ի հիմնադիրը նշել է, որ Արևմտյան իստեբլիշմենթի համար Նիկոլ Փաշինյանին փոխելը դառնում է քաղաքական օրակարգ, որովհետև դրա երանգները երևում են և Սվիտալսկու գրքից և ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունից: 

Սամսոնյանի պնդմամբ, եթե Արևմուտքը ունենար Նիկոլ Փաշինյանին փոխարինող մարդ, վաղուց արդեն փոխած կլիներ Նիկոլ Փաշինյանին:

Անդրադառնալով Արսեն Ջուլֆալակյանի պատգամավորական մանդատը վայր դնելուն` Սամսոնյանն ասել է. «Արսեն Ջուլֆալակյան պատգամավորը պետք է օրենքի առաջ պատասխան տա Հայաստանի Հանրապետության Սահմանադրական կարգը տապալելու համար: Եթե մարդը քաղաքական պատասխանատվություն չկրի իշխանության եղած տարիներին իր վարքի համար և իր վարքի արդյունքում պետության նկատմամբ առաջացրած  բացասական հետևանքների համար, մենք ունենալու ենք այն, ինչ ունենք այսօր»:

Նարեկ Սամսոնյանի համոզմամբ` «Նիկոլ Փաշինյան ընդդիմադիրը գերագնահատված է»:

Անդրադառնալով քաղաքական հնարավոր զարգացումներին` Սամսոնյանը նշել է. «Կլինեն քաղաքական անակնկալներ, կլինեն, վստահաբար, նաև քաղաքական հիասթափություններ»:

«Ես անելու եմ ամեն հնարավոր և իմ նման շատ մարդիկ, որ Հայաստանի Հանրապետությունում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը օր առաջ ավարտվի»,- եզրափակել է Նարեկ Սամսոնյանը:

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն