Օրենսդրական փոփոխության ընդունումից հետո իշխանությունը կկիրառի հատուկ «գործիք»՝ զրպարտության և վիրավորանքի դեպքերը բացահայտելու համար. «Փաստ»

article-image

«Փաստ» թերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, իշխանություններն առաջիկայում նախատեսում են օրենսդրական փոփոխություններ իրականացնել. ըստ այդմ, առաջարկվում է սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը վիրավորանքի դեպքում 1 միլիոն դրամից դարձնել 5 միլիոն դրամ, զրպարտության դեպքում` 2 միլիոնից 10 միլիոն դրամ: Թեմայի հետ կապված՝ արդեն իսկ հայտարարություն է տարածել Հայաստանի ժուռնալիստների միությունը՝ նշելով, որ «այս նախաձեռնությունը գործող իշխանությունների ձեռքին ևս մի գործիք է` ուղղված ազատ խոսքի, մասնավորապես` մամուլի ազատության սահմանափակմանը»:

Երեկ հայտնի դարձավ, որ այս հայտարարությանը արձագանքել են Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիան և Լրագրողների եվրոպական ֆեդերացիան: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանություններն իրենց նպատակին հասնելու համար նախատեսում են ստեղծել տեղեկատվական դաշտն ուսումնասիրող առանձին խումբ, որի հիմնական նպատակը դաշտում ոչ միայն մոնիտորինգ իրականացնելն է, այլև համապատասխան վերահսկողություն սահմանելը:

Ի դեպ, ըստ տեղեկությունների, կիրառվելու է սոցիոլոգների կողմից կազմված հատուկ գործիքակազմ, ինչի միջոցով որոշվելու է տվյալ լրատվամիջոցներում և հատկապես սոցցանցերում արված հրապարակումների հավաստիության, վիրավորանքի և զրպարտության «չափը»»:

Շարունակությունը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Աղբյուր՝ «Փաստ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն