Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք

article-image

ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, hանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 5 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբը:

«Վարակակիրներից 4-ը Ստեփանակերտ քաղաքից են, երեկ հաստատված դեպքի կոնտակտավոր և նախօրոք մեկուսացված էին, 1-ի մոտ էլ վարակը հայտնաբերվել է բուժհասատատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:

Առողջացել է 1 քաղաքացի:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 345 մարդու մոտ, որից 301-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 42, ընդհանուր մեկուսացված է 78 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 106 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 13 145 փորձանմուշի հետազոտություն»,- ասված է ԱՆ հաղորդագրության մեջ։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն