Բելառուսը Եվրոպայի խորհրդի անդամ չէ. Նիկոլ Փաշինյանի հերթական հայտնագործությունը և հաջորդած սուտը

article-image

Այսօր` սեպտեմբերի 17-ին, ՀՀ Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի օրն էր: Կառավարության անդամները` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պատասխանում են պատգամավորների հարցերին:

Ինչպես անցած երկու տարիների ընթացքում, այնպես էլ այս անգամ Նիկոլ Փաշինյանի ելույթները առանց էպատաժների չեն անցնում: Բազմաթիվ հանճարեղ մտքերի ու գաղափարների կողքին` ՀՀ վարչապետը այս անգամ էլ հայտարարեց, որ Բելառոսը հանդիսանում է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) անդամ:

Պետք է նշել, որ Բելառուսը Եվրոպայի խորհրդի անդամ պետություն չի հանդիսանում: 

Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորի հարցին, բառացիորեն ասաց. «Հետաքրքիր է` ինչ նկատի ունեք, երբ որ ասում եք` Հայաստանը իրեն համարում է եվրոպական ընտանիքի մաս: Բելառուսն էլ ա իրան համարել եվրոպական ընտանիքի մաս էնքանով, որքանով, Եվրոպայի խորհրդի անդամ ա, ԵԱՀԿ-ի անդամ ա, Արևելյան գործընկերության անդամ ա: Հայաստանը նաև Եվրասիական տնտեսական միության անդամ է, նաև ԱՊՀ անդամ է, նաև ՀԱՊԿ անդամ է: Եվ էդտեղ… որևէ պետություն առաջին հերթին առաջնորդվում է իր ազգային շահերով և հետաքրքրություններով»:

Երբ նրա այս հայտարարությունից հետո համացանցում բուռն քննարկումներ սկսվեցին, Նիկոլ Փաշինյանը ելույթը տեղադրեց ֆեյսբուքյան իր էջում` հատուկ շեշտելով. «Ճշգրտում. Բելառուսը չի հանդիսանում ԵԽ անդամ, ինչպես նշել եմ տեսանյութում»:


Ստացվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չգիտի, որ Բելառուսը ԵԽ անդամ պետություն չէ, այլ սխալը ուղղելու փոխարեն` հրապարակային ստում է` ասելով, որ նման բան չի ասել: Նա ոչ միայն չի ասել, որ «Բելառուսը չի հանդիսանում ԵԽ անդամ», այլ պնդել է լրիվ հակառակը: Կարելի է պարզապես զարմանալ, թե ինչ համառությամբ է Նիկոլ Փաշինյանը շարունակում հերքել իր հրապարակային խոսքը:  

 

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն