Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ՀՀ Ազգային ժողովում քվեարկության է դրվել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի անվստահության քվեի և հրաժարականի հարցը, որը նախաձեռնել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
Հարությունյանի հրաժարականի նախաձեռնությանն աջակցեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը: Իսկ «Իմ քայլը» իշխող դաշինքը Ազգային ժողովի նստաշրջանում չպաշտպանեց նախաձեռնությունը։
Արայիկ Հարությունյանի հրաժարականի օգտին քվեարկեց 35 պատգամավոր, դեմ հանդես եկավ 84 պատգամավոր:
Աղբյուր` AntiFake.am