(PHOTO) Պարեկային ծառայություն իրականացնող յուրաքանչյուր ոստիկանի հանձնարարված է օրական առնվազն 30 մարդու տուգանել դիմակ չկրելու համար. Արսեն Բաբայան

article-image

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է.

«Պարեկային ծառայություն իրականացնող յուրաքանչյուր ոստիկանի հանձնարարված է օրական առնվազն 30 մարդու տուգանել դիմակ չկրելու համար:

Սրա մասին նախկինում շատ եմ ակնարկել, սակայն դժգոհող ոստիկանները վախենում էին իրենց անունները բարձրաձայնելուց:

Այսօր ձեռքումս է հայտնվել սրա ապացույցը:

Այսօր ամսի 17-ն է, իսկ ոստիկանը դիմակ չկրելու համար արձանագրությունը կազմել է ամսի 18-ով: Երբ տուգանվող քաղաքացին հուշել է, որ այսօր 17-ն է, ոչ թե 18-ը, արձանագրություն կազմող ոստիկանը հայտնել է, որ այսօրվա տուգանքների իր վրա դրված քանակի պարտքը կատարել է, ուստի թեթևցնում է վաղվա իր աշխատանքը»:

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն