Սահմանադրական դատարանի շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ «Հրայր, հեռացի՛ր» վանկարկումներով բողոքի ցույց են անում։ Նրանք պահանջում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը: Դատարանի շենքը պահպանում են ոստիկանները։ Ցույցի կազմակերպիչներից է «Հասարակական առաջընթաց» ՀԿ նախագահ Արթուր Մովսիսյանը։
Ցուցարարները փորձել են խոչընդոտել Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանի տեղաշարժը։ Նրանք քաշքշել են ՍԴ դատավորին, դատավորը հեռացել է ոստիկանների ուղեկցությամբ։