(VIDEO) Նիկոլ Փաշինյանի որդին տարօրինակ անձանց միջավայրում արտառոց պայմաններում ինքնամոռաց պարում է

article-image

AntiFake.am-ի ձեռքի տակ տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե ինչպես է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, տարօրինակ հագուստներով տարօրինակ անձանց միջավայրում, անհասկանալի երաժշտության ներքո, անհասկանալի շարժումներով ինքնամոռաց պարում:

Տեսանյութի տարօրինակությունն այն է, որ հավաքվածները գտնվում են կիսաքանդ ինչ-որ շինությունում, տարօրինակ շարժումներ անողներից մեկը սպիտակ երկար խալաթով է, երաժշտությունն ու դրա ներքո «պարողների» շարժումները ևս անհասկանալի ու արտառոց են: Բացի պարողներից` տեսանյութում երևում են նաև նստած երիտասարդներ, որոնք կարծես թե ոչ սթափ վիճակում են: 

Երաժշտությունն ապահովող բարձրախոսի վրա տեսանելի է ինչ-որ խաչ: Տեսանյութի վերջում նկատում ենք ադրբեջանասեր Ասյա Խաչատրյանին: Թե ինչ գործ ունեն Ասյա Խաչատրյանն ու Նիկոլ Փաշինյանի որդին մի միջավայրում և թե ինչ է առհասարակ կատարվում այդտեղ, դժվար է ասել:

Մեր աղբյուրի պնդմամբ` այս տեսանյութում վարչապետի որդին գտնվում է ոչ սթափ վիճակում: Աղբյուրը նշել է նաև, թե ինչի ազդեցության ներքո է Աշոտ Փաշինյանը: Այս ամենը հավաստի ներկայացնելու համար AntiFake.am-ը դիմել է վարչապետի աշխատակազմին` պարզաբանումներ ստանալու համար:

Մանրամասները՝ տեսանյութում.

Русская версия статьи.

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն