Միայն Հայաստանին չի հաջողվել զարգացում գրանցել մամուլի ազատության իր միավորում. Freedom House-ի հատուկ զեկույցը

article-image

Միջազգային հեղինակավոր Freedom House գործակալությունը նոր զեկույց է հրապարակել «Ազատությունը և մամուլը. սեղմվող զսպանակ» վերնագրով, որտեղ վերլուծության է ենթարկվել պետություններում մամուլի ազատության մակարդակը:

Զեկույցի բովանդակությանն ու վերջինիս արժանահավատությանը կանդրադառնանք առանձին հրապարակմամբ։ Մինչ այդ այս հրապարակմամբ ներկայացնում ենք զեկույցի՝ Հայաստանին վերաբերվող հատվածների հայերեն թարգմանությունը։

Զեկույցի հեղինակը նշում է, որ վերջին տասնամյակի ընթացքում մամուլի ազատությունը ոտնահարվում է ամբողջ աշխարհում:

Freedom House-ի հետազոտության մեջ անդրադարձ է կատարվում նաև Հայաստանին: Զեկույցի հեղինակը նշում է, որ վերջին 2 տարիների ընթացքում ժողովրդավարական առաջընթացի ամենաքաջալերող օրինակներ են հանդիսանում Գամբիան, Հայաստանը, Էկվադորը, Մալայզիան և Եթովպիան, որոնցից միայն Հայաստանին չի հաջողվել զարգացում գրանցել մամուլի ազատության իր միավորում նույն տարում, ինչպես դա եղավ Կազմակերպության կողմից ավելի վաղ հրապարակված զեկուցում արձանագրված քաղաքական մասում: «Այս հարաբերակցությունը ևս մեկ անգամ ընդգծում է լրատվամիջոցների ազատության և քաղաքական փոփոխությունների միջև սերտ կապը», - նշված է զեկույցում:

Զեկույցում նշվում է, որ «նախորդ տարում Հայաստանը ավելի մեծ աճ է գրանցել ժողովրդավարական անցման մեջ արտահերթ ընտրությունների հանգեցրած ցույցերով և նոր, բարեփոխիչ կառավարությամբ: Ինչպես Սուդանում էր, հեռուստատեսային շատ ալիքներ սկզբնական շրջանում խուսափում էին լուսաբանել զանգվածային ցույցերը: Սակայն անկախ լրատվամիջոցների մի փոքր հատված` ներառյալ «Սիվիլնեթը» և «Ազատությունը», կարողացան ապահովել մշտական մանրամասն լուսաբանում`ուղիղ եթերով և սոցիալական ցանցերի խելամիտ օգտագործմամբ: Անընդհատ ստացվող տեղեկատվությունը օգնեց հանրային աջակցությունը վայելող շարժմանը հաջողության հասնել` ավելացնելով ճնշումը ուժերի հաստատված դասավորության վրա և լեգիտիմացնելով նոր առաջնորդությունը: Այս լրատվականները օգնեցին կասեցնել նախորդ վարչակարգի կողմից ապատեղեկատվության տարածումը»:

Զեկույցի վերջում ժողովրդավարական պետությունների ղեկավարներին ուղղված մի քանի առաջարկություններ են արվում, որոնք կարող են ապահովել ազատ մամուլի կայունությունը ամբողջ աշխարհում,  որտեղ մասնավորապես, կոչ է արվում`

  • ձեռնպահ մնալ իրենց գործողություններով մամուլի ազատության խախտումներից,
  • արագ և կտրուկ միջոցներ ձեռնարկել մամուլի ազատության ցանկացած խախտման դեպքում,
  • հրապարակայնորեն հանդես գալ ազատ մամուլի դիրքերից,
  • ապահովել, որ արտաքին քաղաքականության իրականացման գործում առաջնահերթությունը տրվի ժողովրդավարական սկզբունքներին, այդ թվում` մամուլի ազատությանը` որպես ազգային անվտանգության և տնտեսական առաջընթացի հիմք,
  • աջակցել սոցիալական հարթակներին` որպես ռեպրեսիվ միջավայրում ազատ արտահայտվելու այլընտրանքային ռեսուրս: Պետական վերահսկողության մեխանիզմների նորարարական տարբերակները պարբերաբար ի հայտ են գալիս սոցիալական ցանցերում, ինչպես դա եղավ Վենեսուելայում, Սուդանում և Հայաստանում:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը