Արդյո՞ք դատարանների արգելափակմանը մասնակցած թաղապետարանի աշխատակիցները վճարվել են կատարած աշխատանքի համար. «Իրավական ուղի» ՀԿ

article-image

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը հարցում է ուղարկել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին՝ պարզելու, թե արդյոք դատարանների արգելափակմանը մասնակցած թաղապետարանի երեք աշխատակիցները վճարվել են մայիսի 20-ին (դատարանների արգելափակման օրը) կատարած աշխատանքի համար։

Եթե հանրությանը հայտնի են դատարանների արգելափակմանը մասնակցած պետական և տեղական ինքնակառավարման մարմինների այլ աշխատակիցների մասին տվյալներ, խնդրում ենք այդ տվյալները փոխանցել մեզ՝ կցելով մայիսի 20-ին նրանց տեղորոշող համապատասխան լուսանկարները կամ տեսանյութերը։

Ստորև՝ հարցման տեքստը.

«Հարգելի պարոն Բաբայան
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ խնդրում ենք տրամադրել տեղեկություն հետևյալ հարցերի վերաբերյալ․

1. Արդյո՞ք Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմում ընդգրկված են հետևյալ անձինք․ Վազգեն Մանուկյան, Սերոբ Սարգսյան, Արամ Մանուկյան։

2. Եթե՝ այո, արդյո՞ք նշված անձինք սույն թվականի մայիսի 20-ին գտնվել են արձակուրդում։

3. Եթե նշված անձինք արձակուրդում չեն գտնվել, ապա սույն թվականի մայիսի 20-ին, ժամը 9։00-ից մինչև 13։00-ն ընկած ժամանակահատվածում արդյո՞ք վերջիններս անընդմեջ գտնվել են աշխատավայրում։

4. Եթե՝ ոչ, նշել յուրաքանչյուրի փաստացի աշխատած ժամանակահատվածն՝ ըստ «Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի»։

5. Վերոնշյալ անձինք նշված օրվա համար արդյո՞ք վարձատրվել են։ Եթե՝ այո, ապա՝ ամբողջությա՞մբ, թե՝ մասնակի։»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն