«Մար­տի են գնում մի­այն»... հա­վա­տա­րիմ «հինգվարդիականները». «Փաստ»

article-image

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Ինչպես հայտնի է, օրերս պատգամավորական մանդատը վայր դրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը, որը նշել էր. «Իմ ցանկությամբ և քաղաքական թիմի համաձայնությամբ պետական ծառայությունս շարունակելու եմ գործադիրում»: Այս օրերին շրջանառվում են մի քանի այլ անուններ ևս. նրանք էլ պետք է դադարեցնեն օրենսդրական գործունեությունը և տեղափոխվեն կառավարություն: Եթե հիշենք, որ մոտ մեկուկես ամիս առաջ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց շրջակա միջավայրի նախարար, ապա հստակ կլինի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է առավել ամրացնել նախարարությունները:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այսպիսով Փաշինյանն «առաջին գիծ» է ուղարկում, այսպես ասած, հին գվարդիային՝ իր հավատարիմ «զինակիցներին»: Ըստ շրջանառվող խոսակցությունների, այսպիսով վարչապետը ոչ միայն ուժեղացնում է վերահսկողությունը պետական կառավարման համակարգի նկատմամբ, որից ժամանակ առ ժամանակ իր դժգոհությունն է հայտնել, այլև, ըստ ամենայնի, նախապատրաստվում է առաջիկա հնարավոր քաղաքական, տնտեսական և ոլորտային մարտահրավերներին»:

Շարունակությունը կարող եք կարդալ  «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Աղբյուր՝ «Փաստ»  

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն