Կազմել են «անցանկալի» փորձագետների ցուցակ. «Փաստ»

article-image

«Փաստ» օրաթերթը գրում է․

«ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բացահայտ բևեռացման ու սելեկտիվ գործընթացները չեն շրջանցում գրեթե ոչ մի ոլորտ. իշխանությունները փաստացի չեն նայում մարդկանց պրոֆեսիոնալիզմին և պարզապես բաժանում են «սևերի» ու «սպիտակների»։ Չնայած անընդհատ մեղադրանքներ են հնչում, որ բավարար կադրեր չունենալով՝ իշխանություններն ականջալուր չեն լինում այլ մասնագետների ու փորձագետների խոսքին, «Փաստ» թերթի տեղեկություններով, հիմա էլ կազմել են փորձագետների «սև ցուցակ». հատուկ հանձնարարական է իջեցվել, թե ում պետք է իշխանամերձ լրատվամիջոցները տեղ տան, ում գրառումները հրապարակեն, ումը՝ ոչ, կառավարությունում որ փորձագետներին է պետք «անտեսել», որոնց՝ «լսել», անկախ նրանից, թե ինչ կարգի մասնագետներ են, ինչքանով կարևոր ու կառուցողական դիտարկումներ կարող են ներկայացնել և ինչ փորձառություն ունեն։ Առաջնային պետք է լինի այն հանգամանքը, թե որքանով են «սվոյ» ու որքանով են գործում իշխանությունների «գծի մեջ»»:

Շարունակությունը կարող եք կարդալ  «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Աղբյուր՝ «Փաստ»  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն