Ավինյանը գնդակը նետել է Փաշինյանի դարպասը․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարականի դիմում է պատրաստվում գրել, գուցե արդեն գրել է, որի մասին դեռեւս չեն հրապարակում։ Մեր աղբյուրներն ասում են, որ ներքին քաղաքական քննարկումներ են ընթանում, որով պայմանավորված՝ դիմումը կարող է հրապարակվել անգամ վաղը կամ երկուշաբթի, եթե ինչ-որ ֆորսմաժոր չխանգարի եւ այն չչեղարկվի, ինչպես վերջին ամիսներին Սարգսյանի գրած մի քանի դիմումները։

Մենք ժամանակին գրել ենք, որ Երեւանի դե ֆակտո քաղաքապետը Տիգրան Ավինյանն է, ով ձգտում է արտահերթ ընտրություններով նստել քաղաքապետի աթոռին, սակայն գործող քաղաքապետի հրաժարականը քաղաքական պատճառներով հետաձգվում է։ Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրության չգնալը պատճառաբանում է Ավինյանի չաճող վարկանիշով։ Իշխանական աղբյուրներն էլ ասում են, որ ուզում է փոխել թեկնածուին, քանի որ Ավինյանի մեջ տեսնում է իր իշխանության իրավահաջորդ-մրցակցին։ Իսկ եթե Ավինյանը դառնա Երեւանի քաղաքապետ, ապա նրա դեմն առնելը դժվար է լինելու։ Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի ձերբակալությունը կարծես արագացրել է գործընթացները, մամուլը գրեց, որ փոխքաղաքապետի դեմ հարուցված՝ քովիդի վերաբերյալ քրեական գործով Փաշինյանը փորձում է գահընկեց անել Ավինյանին, ով քովիդի ժամանակ պարետատունն էր ղեկավարում։

Փոխքաղաքապետի կալանավորման առիթով անգամ ներիշխանական «բազառներ» են եղել, Ավինյանն ամեն գնով փորձել է կանխել կալանավորումը, սակայն եղավ այն, ինչ եղավ։ Հիմա նա համոզել է Հրաչյա Սարգսյանին՝ հրաժարականի դիմում գրել, որով կստուգի, թե ինչ տրամադրվածություն կա «վերեւներում» իր՝ քաղաքապետ դառնալու վերաբերյալ։ Եվ չնայած քաղաքապետարանի մեր աղբյուրներն ասում են, որ Հրաչյա Սարգսյանը համաձայնել է դիմում գրել, սակայն դա դեռ չի նշանակում՝ գնալու են արտահերթ ընտրությունների, թե ոչ, դրա վերաբերյալ պետք է քաղաքական որոշում կայացվի։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

Աղբյուր՝ «Հրապարակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն