ՍԴ լեգիտիմ դատավորներ են Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը, իսկ նրանց աթոռները դե ֆակտո ստանձնած դատավորներին կարելի է բնութագրել որպես «շտրեյկբրեխերներ». Ռուբեն Մելիքյան

article-image

Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սահմանադրական դատարանում  ՍԴ նախագահի ընտրությանը: Նա մասնավորապես գրել է.

«Քանի դեռ Սահմանադրական դատարանում ընթանում է ՍԴ դե ֆակտո նախագահի «ընտրություն», վերահաստատեմ մոտեցումս ՍԴ հարցում. ՍԴ լեգիտիմ դատավորներ են Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը, իսկ նրանց աթոռները ոչ իրավաչափ գործընթացի արդյունքում ստանձնած դե ֆակտո դատավորներին, ամենայն հարգանքով, կարելի է բնութագրել որպես «շտրեյկբրեխերներ»։

Ինչու՞ եմ պատեհ առիթներով վերահաստատում այս մոտեցումս։ Որովհետև եթե մենք ընդունենք, որ տեղի ունեցածը «կարելի էր», ապա ստիպված ենք ընդունել, որ «կարելի է ամեն ինչ»։

Ի դեպ, «կարելի է ամեն ինչ»-ը բացառելու առաջնային շահառուները ոչ այնքան այսօրվա «նախկիններն» են, որքան վաղվա նախկինները՝ հենց նրանք, ովքեր եփեցին այս ողջ շիլափլավը»։

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն