ՀՀ առողջապահության նախարարությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը նոր կորոնավիրուսի հետ կապված ոչինչ չի հորդորել. Արթուր Ղազինյան

article-image

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարին ուղղված հարցման պատասխանը:

«ՀՀ առողջապահության նախարարությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը նոր կորոնավիրուսի հետ կապված ոչինչ չի հորդորել. . .

Օրեր առաջ հարցում էի ուղարկել ՀՀ առողջապահության նախարարին՝ խնդրելով հրապարակել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ս.թ. մարտի 1-ին ներկայացրած «հորդորի» մասին ամբողջական տեղեկատվությունը, մասնավորապես. «հորդորի» ամբողջական տեքստը,այդ «հորդորի» տրամադրման վայրը, օրը, ինչպես նաև պահանջված կանխարգելիչ միջոցառումների  բնույթի, ծավալի և խորության մասին:

Երեկ, շատ մեծ դժվարությամբ, ստացա ՀՀ առողջապահության նախարարության պատասխանը, որում որևէ խոսք չկար մինչև մարտի 1-ը տրված հորդորների մասին, ինչից պարզ է դառնում, ՀՀ առողջապահության նախարարությունը ՔՊ-ին ՈՉ ՄԻ ՀՈՐԴՈՐ չի հղել:

Հետևաբար, հիմք ընդունելով նախարարության պատասխանը փաստում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՍՏԵԼ Է՝ հայտարարելով ՀՀ ԱՆ հորդորին հետևելու և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու առաջնային լինելու մասին:

Ցանկանում եմ նաև հիշեցնել, որ նմանօրինակ հարցում ներկայացրել էի նաև ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանին, սակայն մինչ այժմ որևէ պատասխան չեմ ստացել:

Հ.Գ. Կից կարող եք գտնել ՀՀ ԱՆ պատասխանը և ՔՊ մարտի 1-ի երթը չեղարկելու մասին հայտարարությունը»:

 

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն