(LIVE) Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում բովանդակային հարցեր չեն քննարկվել. նիստը ընդմիջվել է

article-image

Այսօր հրավիրված Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստը ընդմիջվել է:

ՍԴ նորընտիր դատավոր Էդգար Շաթիրյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ նիստի ընթացքում ՍԴ նախագահի ընտրությանը անդրադարձ դեռևս չի եղել, բովանդակային հարցեր չեն քննարկվել, քննարկումները ծավալվել են տեխնիկական հարցերի շուրջ: «Ժամանակի մեծ մասը տրամադրվել է լրատվամիջոցների ներկայացրած դիմումների, ինչպես նաև ՍԴ նախագահի և փոխնախագահի բաց և փակ կարգով ընտրության քննարկմանը»,- մեկնաբանել է Շաթիրյանը: Ավելի վաղ, լրատվամիջոցները դիմումներ էին ներկայացրել լուսաբանման վերաբերյալ, որոնք, Շաթիրյանի մեկնաբանմամբ, մերժվել են: Շաթիրյանը նշել է, որ նիստին ներկա են եղել ՍԴ բոլոր դատավորները: Աշխատակարգային նիստը կշարունակվի վաղը` ժամը 11:00-ից:

Իսկ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը, լրագրողների հարցերին չպատասխանելով, հեռացել է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութը՝ News.am լրատվականից:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն