Ինչու է Փաշինյանը դեմ Արթուր Դավթյանի թեկնածությանը. «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած մամուլում շարունակ գրվում է, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Արցախի դատախազ է նշանակվելու, սակայն մենք օրեր առաջ գրեցինք, որ դա Արցախի նախագահականում բացառում են։ Ուրեմն ինչո՞ւ է այդ լուրը շարունակում շրջանառվել։ Բանն այն է, որ երբ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին, որ ստանա նրա «դաբրոն»՝ Ներսիսյանին պետնախարարի պաշտոնում նշանակելու համար, հպանցիկ տեղեկացրել է, որ Ներսիսյանի փոխարեն էլ հնարավոր է Արթուր Դավթյանին նշանակի։ Փաշինյանն այդ պահին կարծիք չի հայտնել, իսկ երբ Դավթյանը մեկնել է Արցախ, Փաշինյանը կապվել է Արայիկ Հարությունյանի հետ եւ կտրուկ դեմ արտահայտվել այդ նշանակմանը։

Հիմա Արայիկ Հարությունյանը Մոսկվայի արձագանքին է սպասում՝ այս հարցի հետ կապված։ Թե ինչու է Փաշինյանը դեմ Դավթյանի թեկնածությանը՝ հաշվի առնելով, որ նա հնազանդորեն ծառայել է իրեն, ըստ լավատեղյակների՝ նա կարծում է, որ մի անգամ Սերժ Սարգսյանին դավաճանածն իրեն էլ կդավաճանի։ Մեր աղբյուրները պնդում են, որ ԱՀ գլխավոր դատախազի ամենահավանական թեկնածուն ներկայիս պաշտոնակատարն է՝ Կարեն Գաբրիելյանը՝ Գուրգեն Ներսիսյանի տեղակալը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

Աղբյուր՝ «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն