Սի Ծինփինն ավարտեց այցը Մոսկվա

article-image

Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ավարտել է Մոսկվա պետական ​​այցի ծրագիրը և այսօր  առավոտյան մեկնել Ռուսաստանից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին դեպքի վայրից հայտնում է ТАСС-ի թղթակիցը։

ՉԺՀ-ի նախագահի ինքնաթիռը մեկնել է Մոսկվայի «Վնուկովո-2» օդանավակայանից Չինաստանի ղեկավարի և նրա ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի առանձնազույցի և պատվիրակությունների լայն կազմով երկօրյա բանակցությունների ծրագրի ավարտից հետո:

Ռուսաստանը դարձավ առաջին երկիրը, որտեղ այցելեց Սի Ծինփինը մարտի 10-ին Ազգային Ժողովրդական Կոնգրեսի (խորհրդարանի) կողմից երրորդ ժամկետով վերընտրվելուց հետո: Չինաստանի նախագահի մեկնման առթիվ օդանավակայանում տեղի Է ունեցել հանդիսավոր արարողություն:

Բարձրացվել են Չինաստանի և Ռուսաստանի պետական ​​դրոշները, հնչել են երկու երկրների օրհներգերը։ Չինաստանի ղեկավարը կարմիր ուղեգորգի վրայով քայլել է դեպի ինքնաթիռ՝ զինվորական նվագախմբի ​​նվագակցությամբ։

Օդանավասանդուղքի մոտ Սի Ծինփինին ճանապարհել են ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն, ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն և այլ պաշտոնատար անձինք։ Սի Ծինփինի պետական ​​այցը Ռուսաստան մեկնարկել էր մարտի 20-ին։

Պուտինի հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ Չինաստանի ղեկավարը ռուս պաշտոնակցին հրավիրել է 2023 թվականին այցելել Չինաստան։ Բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով հրապարակվել է Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի համատեղ հայտարարությունը համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարաբերությունների խորացման մասին, որոնք թևակոխում են նոր դարաշրջան:

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն