Ովքեր են «փոթորիկ բարձրացրել» Մարիա Զախարովայի գրառման ներքո. կեղծ օգտահաշիվներ (Մաս 1)

article-image

Հունիսի 7-ին՝ Պետերբուրգի միջազգային ֆորումի ավարտից հետո, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան  իր ֆեյսբուքյան  էջում գրառում է կատարել՝ մեջբերելով ֆորումի ընթացքում Նիկոլ Փաշինյանի` մոդերատորի հարցին հնչեցրած պատասխանից մի հատված.

«Նիկոլ Փաշինյանը՝ պիտերյան ֆորումին. «Երբ բոլորը դժգոհ են, հարկավոր է անել այնպես, որ բոլորը գոհ լինեն»»:

Այս գրառումը մեծ աժիոտաժ առաջացրեց ֆեյսբուք սոցիալական ցանցի հայաստանյան օգտատերերի շրջանում, ովքեր թե՛ Զախարովայի գրառման մեկնաբանություններում, թե՛ իրենց անձնական էջերում անդրադարձան դրան։

Ֆեյսբուքի հայկական հատվածի օգտատերերի մի մեծ բանակ «գրոհ» կազմակերպեց Զախարովայի գրառման մեկնաբանություններում՝ դա որակելով որպես ծաղրանք ուղղված Նիկոլ Փաշինյանին և վերջինիս պաշտպանելով Զախարովայից։

Սա ստիպեց Զախարովային թարմացնել գրառումը և հավելել. «Հատուկ օժտվածների համար. տեղին, դրական և զիլ։ Ինձ շատ դուր է եկել։ Իսկ սադրիչներին մի լսեք»։

AntiFake.am-ը ուսումնասիրել է, թե ովքեր են մեկնաբանություններ թողել Զախարովայի գրառմանը։ Դրանց մեջ կան կեղծ օգտատերեր, որոնք նախկինում աչքի են ընկել ֆեյսբուք սոցիալական ցանցում Նիկոլ Փաշինյանին սատարող գործողություններ անելով, ինչպես նաև իրական օգտատերեր, որոնց մեջ կան բազմաթիվ պաշտոնյաներ։

Զախարովայի գրառմանը մեկնաբանություններ թողած կեղծ օգտահաշիվներ

Ներկայացված են Զախարովայի գրառմանը բացասական, վիրավորական մեկնաբանություններ թողած կեղծ օգտահաշիվներից մի քանիսը, որոնք ֆեյսբուք սոցիալական ցանցում «աշխատում են» Նիկոլ Փաշինյանին սատարող գրառումներ ու մեկնաբանություններ թողնելով և նրա «հակառակորդներին» հայհոյելով։ Այս օգտահաիշվներին բնորոշ է միաժամանակ և միևնույն հրապարակումների տակ «աշխատելը»։

Այս կեղծ օգտահաշիվը հայտնի է որպես Նիկոլ Փաշինյանին սատարող և Նիկոլ Փաշինյանի «հակառակորդներին» հայհոյող օգտահաշիվ։ Օգտահաշվի «աշխատանքը» աչքի է ընկնում հատկապես Նիկոլ Փաշինյանի ուղիղ հեռարձակումների ժամանակ մեկնաբանություններ թողնելով։

Այն բազմաթիվ մեկնաբանություններ է թողել Զախարովայի գրառմանը։

Այս օգտահաշիվը ևս աչքի է ընկնում ֆեյսբուքում Նիկոլ Փաշինյանին սատարող գրառումներ անելով։ Սա և նախորդ օգտահաշիվը հիմնականում «աշխատում են» միասին։

Ներկայացված մյուս կեղծ օգտահաշիվներն աշխատում են վերը նշված տրամաբանությամբ և վիրավորական ու բացասական մեկնաբանություններ են թողել Զախարովայի գրառմանը։

Կեղծ օգտահաշիվների մեկնաբանությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց գործողություններից հետո Զախարովայի գրառումն ավելի շատ տարածվեց ֆեյսբուքի հայկական տիրույթում, որից հետո ավելացան նաև իրական օգտատերերի մեկնաբանությունները։

Չենք կարող չնշել նաև, որ Զախարովայի գրառման տակ «փոթորիկից» կարճ ժամանակ անց հոդված հրապարակեց Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» լրատվականը՝ «Պահանջում են Զախարովայի ներողությունը հայերից ու Փաշինյանից. ինչ է նկատի ունեցել ՌԴ ԱԳՆ խոսնակը» վերնագրով, որտեղ ներառված էին Զախարովայի հասցեին հնչեցված բազմաթիվ վիրավորական արտահայտություններ պարունակող մեկնաբանությունների նկարներ։ 

Մյուս մասում կներկայացնենք, թե Նիկոլ Փաշինյանին սատարող իմքայլական որ պաշտոնյաներն ու որոշակի հանրայնություն ունեցող անձինք են մեկնաբանություններ թողել Զախարովայի գրառմանը։

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

 

Հեղինակ՝ Աիդա Ստեփանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն