Իսրայելի զինված ուժերը հրթիռակոծել են Հալեպի օդանավակայանը

article-image

Իսրայելի զինված ուժերը մարտի լույս 22-ի գիշերը հրթիռակոծել են Հալեպի միջազգային օդանավակայանը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական պետական SANA գործակալությանը:

«Չորեքշաբթի գիշերը՝ ժամը 3:55-ին, իսրայելական թշնամին Միջերկրական ծովի ուղղությունից՝ Լաթաքիայից արևմուտք, մի քանի հրթիռներով օդային ագրեսիա է իրականացրել՝ թիրախավորելով Հալեպի միջազգային օդանավակայանի մերձակայքը», - SANA-ին հայտնել է զինվորական աղբյուրը:

Իր հերթին Al Arabiya հեռուստաալիքը հաղորդում է, որ գնդակոծության պատճառով օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է։ Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ արձակվել Է չորս հրթիռ։

Պայթյունները լսվել են Հալեպում և Լաթաքիայում: Իսրայելի զինված ուժերը Հալեպի օդանավակայանին ավիահարված Էին հասցրել նաև մարտի 7-ին, ինչի պատճառով օդանավակայանը մի քանի օր չԷր գործել:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն