ՔՊ խմբակցության ղեկավարությանը ՔՊ-ականները «պրիզնատ» չեն գալիս. պատժի ձեւեր են մտածել․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավարությանը ՔՊ-ականները «պրիզնատ» չեն գալիս, եւ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու քարտուղար Արթուր Հովհաննիսյանը որերորդ անգամ ֆրակցիայի հատուկ նիստ են հրավիրում ու թիմակիցներին սպառնում կարգապահական տույժերով, այդ թվում՝ աշխատավարձից պահումներով։ Երեկ էլ նիստերի օրակարգը սպառելուց հետո հերթական պատժիչ նիստն էին հրավիրել։

ՔՊ մեր աղբյուրներն ասում են, որ Կոնջորյանը նախատել է պատգամավորներին ոչ միայն ԱԺ-ի, այլեւ խմբակցության նիստերից բացակայելու համար, ասել է, որ պատժի ձեւեր են մտածելու։ Առիթը եղել է ՄԻՊ թեկնածուի հետ նախօրեի հանդիպումը, որին քիչ պատգամավորներ են ներկա գտնվել։ ՔՊ-ականի կարծիքով, քանի դեռ խմբակցության ղեկավարությունը չի հստակեցրել անելիքները եւ պատգամավորներին վերաբերվում է «գյադեք՝ էս կողմ, գյադեք՝ էն կողմ» սկզբունքով ու օրվա մեջ մի քանի նիստ է հրավիրում՝ փորձելով ընդգծել իրենց առաջնորդությունը, պատգամավորների կողմից նման վերաբերմունքի է արժանանալու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

 
 

Աղբյուր՝  «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն