43-ամյա քաղաքացու բնակարանում հայտնաբերվել է կիլոգրամներով թմրամիջոց, 51900 դոլար և 187700 եվրո

article-image

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրավապահները մարտի 21-ին խուզարկություն են կատարել Երևանի 43-ամյա բնակչի ընտանիքին պատկանող ձեռնարկատիրական տարածքում։ Խուզարկությանը, բացի ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողներից, մասնակցել են Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնի ծառյողները։

Հայտնաբերվել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ։ Մասնավորապես, 23 գրամից ավելի կոկաին, 627 գրամից ավելի մեթամֆետամին, 1 կգ 435 գրամ մարիխուանա, 237 գրամ էքստազի, 8 գրամից ավելի հերոին, հաշիշի յուղ, ափիոն, մեթադոն և այլ թմրամիջոցներ։

Հայտնաբերվել են նաև տարբեր տեսակի մեծաքանակ հոգեմետ դեղահաբեր, այդ թվում՝ սուբուտեքս, պրեգաբալին, դիազեպամ, լորազեպամ։

Իրավապահները հայտնաբերել են նաև մարտական ատրճանակ, հրացան և օդաճնշիչ ատրճանակ, 51․900 դոլար և 187․700 եվրո, ոսկյա մատանիներ և շղթաներ, ոսկե մետաղադրամներ, ոսկու ձուլակտորներ և ադամանդե քար։

43-ամյա տղամարդը ձերբակալվել է։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն