Դատարանը հաստատել է՝ ձերբակալման ընթացքում Գևորգ Պետրոսյանի իրավունքները խախտվել են․ փաստաբան

article-image

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (նախագահությամբ՝ դատավոր Ա.Մելիքսեթյանի) այսօր բավարարեց ԵՊՀ դասախոս, փաստաբան Գևորգ Պետրոսյանի ձերբակալման իրավաչափության վիճարկման կապակցությամբ ներկայացված բողոքը։ Այս մասին հայտնում է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

«Դատարանը հաստատել է ձերբակալման ընթացքում Գ.Պետրոսյանի իրավունքների խախտման փաստը՝ նրան պարզաբանելով ՀՀ օրենսդրությամբ հատուցում ստանալու նրա իրավունքը և կարգը»,- գրել է նա։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն