Ֆինլանդիայի նախագահն ստորագրել է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության մասին օրենքը

article-image

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն կառավարության նիստում ստորագրել է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության մասին օրենքը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:

Այսպիսով, այժմ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացն ավարտելու համար Ֆինլանդիայից պահանջվում Է միայն սպասել Թուրքիայի և Հունգարիայի կողմից այս որոշման վավերացմանը։ Դաշինքի անդամ մյուս երկրներն արդեն ավարտել են այս ընթացակարգը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 17-ին հայտարարել է, որ երկրում Ֆինլանդիայի հայտի վավերացման գործընթաց Է սկսվում։ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան խորհրդին միանալու արձանագրությունները ստորագրել են 2022 թ. հուլիսի 5-ին։

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն