Անհայտ անձն Արցախի բնակչի բանկային քարտից գրեթե 1,5 մլն դրամ է փոխանցել բուքմեյքերի խաղային հաշվին

article-image

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը մարտի 23-ին ստացել է Մարտունու շրջանի Ննգի համայնքի 30-ամյա բնակչի դիմումն այն մասին, որ նա մարտի 6-ից մինչև 9-ն ընկած ժամանակահատվածում գտնվել է Մարտակերտի շրջանում, և առանց իր իմացության իր՝ «Արցախբանկ» ՓԲԸ պլաստիկ բանկային քարտից 1․490․000 ՀՀ դրամ գումար է փոխանցվել «Adjarabet.am» բուքմեյքերական ընկերության անհայտ խաղային հաշվին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը։

Արցախի բնակչին պատճառվել է խոշոր չափերի հասնող գույքային վնաս:

«Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։

Կոչ ենք անում` առցանց տիրույթում խաբեության զոհ չդառնալու համար, լինել զգոն, չտրվել խաբկանքի և ոչ մի դեպքում չհրապարակել անձնական և բանկային քարտի տվյալները։ Վարչությունը ձեռնարկում է համապատասխան միջոցներ` այսօրինակ հանցագործությունների բացահայտման և ապագայում դրանք բացառելու ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն