Վարդենիսում զուգագուլպան դեմքին քաշած կինը մտել է տուն, հարձակվել և դեզոդոր փչել տանտիրուհու աչքերին

article-image

Մարտի 22-ին, ժամը 10․15-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում ավազակության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Լեռնագործների փողոցում բնակվող 31-ամյա կնոջ մայրն առավոտյան 8-ի սահմաններում աշխատանքի էր գնացել ու դուռը բաց թողել։

Զուգագուլպան դեմքին քաշած մի կին էլ մտել էր տուն, հարձակվել 31-ամյա տանտիրուհու վրա ու դեզոդոր փչել աչքերին։

Նա բռնություն գործադրելով ու դանակով սպառնալով՝ պահանջել էր ողջ ոսկեղենն ու փող, ապա հափշտակել ոսկյա շղթա, ականջօղեր ու 70․000 դրամ, ապա՝ հեռացել։ Վարդենիսի ոստիկանները, համագործակցելով Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների հետ, արագ ու պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ՝ դեպքից կարճ ժամանակ անց հանցագործությունը բացահայտեցին։ 37-ամյա կինը, որը Մարտունի քաղաքի բնակիչ է, հայտնաբերվեց։

Իրավապահները ճշտեցին, որ նա շարժվում է մայրաքաղաքի ուղղությամբ, տեղեկությունը փոխանցվեց Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի պարեկներին ու Չարենցավանի ոստիկաններին։ Համատեղ աշխատանքի արդյունքում էլ Սևան-Երևան ավտոճաապարհին նա ձերբակալվեց։ Դանակը հայտնաբերվել է։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են փող, ոսկեղեն և այլն։ Կինը ներկայացվել է նախաքննական մարմնին։ Հանգամանքները պարզվում են։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն