Բանակցային սեղանին մադրիդյան սկզբունքնե՞րն են. «Փաստ»

article-image

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հարավային Կովկասում աճող լարվածության ֆոնին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները որոշակի ակտիվություն են ցուցաբերում՝ կողմերին հորդորելով անցնել սուբստանտիվ բանակցությունների։ Փորձագետների համոզմամբ, խոսքը եղած փաստաթղթերի հիման վրա բանակցությունների մասին է, հակառակ դեպքում, ըստ նրանց, եթե օրակարգում փաստաթուղթ չլիներ, ապա կխոսվեր նոր փաստաթղթի շուրջ քննարկումների կամ բանակցությունների մասին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուղղակի կամ անուղղակի ձևով միջնորդ երկրները վերջին ամիսներին խոսում են Մադրիդյան փաստաթղթի տարբեր փոփոխությունների մասին, ապա ենթադրելի է, որ բանակցությունների սեղանին այսօր էլ այդ փաստաթղթի որևէ տարբերակ է։ Մինչ այս պահը դեռ հայտնի չէ, թե արդյո՞ք պատրաստ է Ադրբեջանը՝ բանակցություններին մասնակցել այդ փաստաթղթի շուրջ. Հայաստանն այն չի մերժել, Նիկոլ Փաշինյանը միայն խոսել է այն մասին, որ այդ փաստաթղթի որոշ դրույթներ ընկալելի չեն, և որ նա պարզաբանումների համար դիմել է միջնորդներին։ Համենայնդեպս, հասկանալով իրավիճակի լրջությունը, համանախագահները փորձում են բանակցությունները վերսկսել, իսկ թե որքանով դա կհաջողվի, դեռևս դժվար է ասել»:

Շարունակությունը կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Աղբյուր՝ «Փաստ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն