Ողբերգական դեպք. Գեղարքունիքի մարզում գնացքը հարվածել է 45-ամյա տղամարդուն

article-image

Այսօր՝ մարտի 25-ին, ողբերգական դեպք​ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ​ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել Սեւան բժշկական կենտրոնից, ովքեր հայտնել են, որ Վարսեր գյուղում գնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացուն, ով տեղում մահացել է: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից։

Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթգծի Հրազդան-Սեւան ՊԿ 6-7- 80 կմ հատվածում՝ Վարսեր բնակավայրի վարչական տարածքում, ​ երկաթգծից 1 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է տղամարդու դի:

Մինչ դեպքի վայրում քննիչները զննություն էին կատարում, ոստիկանության Սեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները​ պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 45-ամյա Սամվել Վ.-ն է: Ըստ նախնական տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել մարտի 24-ին, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե ժամը քանիսին է նշված հատվածով գնացքն անցել:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի փաստով էլ Սեւանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Աղբյուր՝ Shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն