Ստոկհոլմում խոստովանել են, որ Ֆինլանդիան Շվեդիայից շուտ կանդամակցի ՆԱՏՕ-ին

article-image

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը խոստովանել է, որ Ֆինլանդիան Շվեդիայից շուտ կանդամակցի ՆԱՏՕ-ին:

Ֆինլանդիան և Շվեդիան 2022 թվականի մայիսի 17-ին Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հայտ են ներկայացրել, դրա վավերացումը մինչ այժմ չեն իրականացրել 30 երկրներից միայն երկուսը ՝ Թուրքիան և Հունգարիան: Բուդապեշտում և Անկարայում դեռ հայտարարել են Ֆինլանդիայի, բայց ոչ Շվեդիայի հայտի վավերացման պատրաստակամության մասին:

«Այժմ ամեն ինչ խոսում է այն մասին, որ Ֆինլանդիան Շվեդիայից շուտ կմիանա», – հայտարարել է Ուլֆ Քրիստերսոնը:

Թուրքիայի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ, Ժողովրդահանրապետական կուսակցությունից Ութքու Չաքիրոզերն ավելի վաղ հայտնել էր, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունը կքննարկվի հաջորդ շաբաթ Թուրքիայի խորհրդարանի գլխավոր վեհաժողովի կողմից:

Հունգարիայի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Մատե Կոչիշը հայտարարել է, որ Հունգարիան մարտի 27-ին կքվեարկի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության օգտին, իսկ Շվեդիայի անդամակցության մասին որոշումը կկայացվի ավելի ուշ:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն