Հացավան գյուղի կվադրոպարկում 25-ամյա աղջիկը մոտոցիկլից վայր է ընկել և մահացել

article-image

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:10-ի սահմանում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա, կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ աղջիկ, հայտնում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ, 25-ամյա Լուսինե Ղուկասյանն է, նա հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է։

Պարզվել է նաև, որ ժամը 13:30-ի սահմանում Կոտայքի մարզի Հացավան գյուղում՝ որպես կվադրոպարկ օգտագործվող տարածքում (այնտեղ հիմնականում կատարվում են մրցումներ, այդ թվում՝ սիրողական), Լ․Ղուկասյանը անզգուշաբար մոտոցիկլից վայր է ընկել և ստացել վնասվածքներ, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուր՝ shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն