Քիչ առաջ 6 ոստիկաններ «Ադեկվատ» հասարակական կազմակերպության գրասենյակից ձեռնաշղթաներով բերման են ենթարկել ՀԿ նախագահ, հասարակական գործիչ Արթուր Դանիելյանին։ Ոստիկանները որպես հիմք ներկայացրել են Նիկոլ Փաշինյանին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու սպառնալիքը։
Թարմացված. ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից AntiFake.am-ին հայտնեցին, որ Արթուր Դանիելյանը բերման է ենթարկվել ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու սպառնալիքի համար, ինչի կապակցությամբ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունից հրաժարվեցին այլ մանրամասներ հաղորդել։