Ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակի կամրջի վրա ավտոմեքենա է այրվում

article-image

Մարտի 27-ին, ժամը 10։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակի կամրջի վրա այրվում է ավտոմեքենա։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ փրկարարական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։14-ին, մարվել՝ 10։24-ին։ Մասամբ այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ` Տ. Մ․) ցուցիչների վահանակը և շարժիչի հատվածի մալուխները։

Փրկարարները ավտոքարշակի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն