Գործադուլներ Իսրայելում. ընդդիմության ղեկավարը Նեթանյահուին կոչ է արել չեղարկել պաշտպանության նախարարին հեռացնելու որոշումը

article-image

Թել Ավիվի Բեն Գուրիոնի օդանավակայանից ոչ մի թիռչք չի իրականացվի այսօր Իսրայելի արհմիությունների հայտարարած գործադուլի պատճառով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Jerusalem Post պարբերականին:

Թռիչքները կվերսկսվեն միայն հատուկ ծանուցումից հետո: Իսկ ժամանող թռիչքների դեպքում վայրէջք կկատարեն միայն այն ինքնաթիռները, որոնք արդեն երկնքում են:

Գործադուլ են հայտարարել նաև համալսարանների, հիվանդանոցների և այլ ոլորտների աշխատակիցները:

Գործադուլները սկսվել են դատական բարեփոխումների օրինագծի, ինչպես նաև երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին աշխատանքից հեռացնելու դեմ: Վերջինս կառավարությանը կոչ էր արել կասեցնել դատական բարեփոխումների նախագիծը:

Jerusalem Post-ը նաև նշում է, որ Իսրայելի ընդդիմության ղեկավար Յաիր Լապիդը վարչապետ Բենյամին Նեթանյահուին կոչ է արել հետ կանչել Յոավ Գալանտի պաշտոնանկության որոշումը՝ նշելով, որ այժմ պաշտպանության նախարարին փոխարինելու ժամանակը չէ:

Բողոքի ալիք բարձրացրած օրինագիծը նախատեսում է գերագույն դատարանի լիազորությունների սահմանափակում և դատավորների ընտրության վերահսկողության տրամադրում իշխանության գործադիր ճյուղին:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն