Իսրայելի նախագահը կոչ է արել դադարեցնել դատական բարեփոխումների օրինագիծը. սպասվում է Նեթանյահուի հայտարարությունը

article-image

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը կառավարությանը կոչ է արել կասեցնել դատական բարեփոխումների օրինագիծը, որն արդեն մի քանի ամիս է՝ երկրում զանգվածային ցույցերի ալիք է բարձրացրել: Ակնկալվում է, որ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն առաջիկա ժամերին կհայտարարի օրինագիծը կասեցնելու մասին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Jerusalem Post պարբերականին:

Իսրայելի նախագահի հայտարարությանը նախորդել են զանգվածային ցույցեր, որոնք ուղեկցվել են բախումներով:

«Գիշերը մենք տեսան շատ բարդ տեսարաններ: Ես դիմում եմ վարչապետին, կառավարությանը և կոալիցիայի անդամներին: Էմոցիաները բարդ են և ցավոտ: Մարդկանց մոտ մեծ վրդովմունք է տիրում: Անվտանգությունը, տնտեսությունը, հասարակությունը՝ ամեն բան վտանգված է… Հանուն Իսրայելի ժողովրդի միասնության, հանուն պատասխանատովության՝ Ձեզ կոչ եմ անում անմիջապես դադարեցնել օրինագիծը», - ասել է Հերցոգը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, գիշերն Իսրայելում ցույցեր և բախումներ են տեղի ունեցել այն բանից հետո, երբ վարչապետ Նեթանյահուն աշխատանքից ազատել էր պաշտպանության նախարար Յոավ Գալանտին: Վերջինս կառավարությանը կոչ էր արել կասեցնել դատական բարեփոխումների օրինագիծը: Բողոքի ալիք բարձրացրած օրինագիծը նախատեսում է գերագույն դատարանի լիազորությունների սահմանափակում և դատավորների ընտրության վերահսկողության տրամադրում իշխանության գործադիր ճյուղին:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն