
Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի ԱԳ փոխնախարարների մակարդակով քառակողմ խորհրդակցությունները կարող են տեղի ունենալ Մոսկվայում՝ ապրիլի սկզբին: Այդ մասին «ТАСС»-ին հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը։
«Նախապատրաստում ենք։ Կարծում եմ` ապրիլի սկզբին։ Խորհրդակցություններ կլինեն նախարարների հանդիպման նախապատրաստման համար։ Հուսով ենք, թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորումը կավարտվի մեր ընդհանուր հաջողությամբ»,-եզրափակել է Բոգդանովը։
Աղբյուր՝ AntiFake.am