Ալեն Սիմոնյանը մանիպուլացնում է․ Ստորագրված հուշագրի հետքերով

article-image

Սեպտեմբերի 17-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում կայացած նիստից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե ասել, որ իրենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ հուշագիր են ունեցել, քաղաքագիտական սխալ է:

«Հայաստանի Հանրապետության իշխանությունը, այն է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Իմ քայլը» դաշինքը, ունեցել է մի համաձայնություն` այդ օրը գործող քաղաքական ուժի հետ, որը այդ պահին գտնվել է պառլամենտում, նոր ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Մենք հուշագիր ունենք ու ունենալու ենք այս փուլում, այլ բան չեմ կարող ասել, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ: Ասել, թե մենք հուշագիր ենք ունեցել, դա քաղաքագիտական սխալ է»,- նշել է Սիմոնյանը:

Իշխանության մյուս ներկայացուցիչների նման ԱԺ փոխնախագահն իր հայտարարությամբ փորձ է արել «հերքել» «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ ցանկացած տեսակի կապի առկայությունը՝ խեղաթյուրելով փաստերը։ Սիմոնյանի և նրա թիմակիցների նման պահվածքը կարելի է բացատրել նրանով, որ Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը փորձ է անում համալրել իրական ընդդիմության շարքերը և շարունակաբար բարձրաձայնում է իշխանության բացթողումների ու սխալների մասին, հանդես է գալիս կոշտ հայտարարություններով, անցկացնում է մարզային հանդիպումներ, համագործակցում է ընդդիմադիր այլ կուսակցությունների հետ և նրանց  հետ պաստրաստվում է հանրահավաքներ անցկացնել: 

Գաղտնիք չէ, որ իշխող ուժի համար իրական ընդդիմության առկայությունը ցանկալի չէ, ուստի փաստերը խեղաթյուրելուց բացի իշխանության կողմից որպես «լռեցման գործիք» են ծառայել տարատեսակ քրեական գործերի հարուցումը կամ նախկինում եղած քրեական գործերի շահարկումները։ Բացի այդ, քննարկման առարկա են դարձել «Բարգավաճ Հայաստանի» ու նախկին իշխանությունների համագործակցության դրվագները, ինչը նորություն չէ ոչ ոքի, այդ թվում՝ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչների համար։ 

Ստացվում է, որ իրենց իշխանությունն ամրապնդելու համար «ՔՊ»-ականները պատրաստ էին «աչք փակել» ամեն ինչի վրա և շարունակել «լռություն պահպանել» գրպանային ընդդիմություն ստանալու դիմաց, հակառակ պարագայում ինչպես տեսնում ենք «ՔՊ»-ականները պատրաստ են անցնել թույլատելի բոլոր սահմանները։ Ի դեպ, այս ամենն արվում է Գագիկ Ծառուկյանի ընտանիքի ուրախություններին մասնակցելուց և նրա հետ հաց կիսելուց հետո, ինչը խոսում է իշխանության՝ բարոյականության մասին պատկերացումների բացակայության մասին։

Ինչ վերաբերվում է Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե «ասել, որ իրենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ հուշագիր են ունեցել քաղաքագիտական սխալ է», ապա դա Սիմոնյանի հերթական սուտն է, քանի որ 2018թ. հոկտեմբերի 8-ին վարչապետ Փաշինյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը 2018թ. դեկտեմբերին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հուշագիր են ստորագրել: Նկատենք նաև, որ իրեն մանիպուլյացիաների վարպետ համարող Ալեն Սիմոնյանն իր խոսքում հավանաբար նկատի է ունեցել Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված հուշագիրը և փորձել մանիպուլացնել այն փաստը, որ վարչապետ Փաշինյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի միջև կնքվածը հուշագիր է։ Սակայն դա, ինչպես արդեն նշեցինք, սովորական մանիպուլյացիա է, որից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության միջև կնքված փաստաթուղթը չի դադարում «հուշագիր» լինելուց։ 

Հուշագիրը՝ ստորև.

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր` AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն