Բախվել են Nissan-ն ու Range Rover-ը, ինչի հետևանքով Նորք-Մարաշի մի քանի փողոցների տներ ժամանակավորապես հոսանքազրկվել են

article-image

Մարտի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Արմենակյան փողոցում՝ 13-րդ և 8-րդ փողոցների խաչմերուկում, բախվել են Երևանի բնակիչ, 48-ամյա Հազարապետ Ոսկանյանի վարած Range Rover մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 63-ամյա Տիգրան Գինոսյանի վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Range Rover-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի երկաթե հենասյանը, կոտրել այն, ապա առաջ ընթացել, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն ևս և հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին:

Էլեկտրասյան վնասվելու պատճառով Նորք-Մարաշում մի քանի փողոցների տներ հոսանքազրկվել են ու այս պահին էլ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները անհրաժեշտ աշխատանքներն են կատարում և իրենց հետ բերել են նաև նոր բետոնե սյուն, որպեսզի կոտրվածը փոխարինվի նորով և վերականգնվի էլեկտրամատակարարումը:
 

Աղբյուր՝  Shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն