Ծեծկռտուք` երևանյան ակումբում, վիրավորների մեջ են Ռազմական ոստիկանության բարձրաստիճան ծառայողներ, այդ թվում՝ Երևանի կայազորի քրեականի պետը

article-image

Այսօր՝ մարտի 29-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ  է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում գործող «Մյուզիք Հոլ» ակումբում վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունենում։

Պարզվել է, որ նշված ակումբի ներսում հաճախորդների և անվտանգության աշխատակիցների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը հետո վերածվել է ծեծկռտուքի, ինչ հետևանքով 4-5 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել։ 

Ծեծվողների մեջ են եղել ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության ծառայողներ, այդ թվում Երևանի կայազորի քրեական հետախուզության բաժնի պետ 36-ամյա Գրիգոր Հովհաննիսյանը, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Աղբյուր՝ Shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն