Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ում բանկային ճգնաժամի հաղթահարմանն ուղղված քայլերը դեռ չեն ավարտվել

article-image

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր վարչակազմն արել է հնարավոր ամեն բան՝ լուծելու բանկային ճգնաժամը: Նա հավելել է, որ չնայած դրան՝ Սպիտակ տան քայլերն, ուղղված ճգնաժամի հաղթահարմանը, դեռ չեն ավարտվել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը:

«Վստահ եմ, որ իրավիճակը կարգավորվում է: Շուկաները, կարծես, արձագանքում են», - լրագրողներին հայտնել է Բայդենը Հյուսիսային Կարոլինա նահանգից Վաշինգտոն վերադառնալուց առաջ:  

Ըստ ԱՄՆ ղեկավարի՝ երկրի իշխանություններին հաջողվել է իրավիճակը վերահսկողության տակ վերցնել։ Նա նաև նշել է, որ իր թիմը քննարկում է՝ արդյոք հարկավոր է օրենսդրական փոփոխություններ կատարել՝ ի պատասխան բանկային ճգնաժամի:

«Ես վստահ չեմ՝ արդյոք օրենքները պետք է փոխվեն, բայց մենք նաև դիտարկում ենք այդ հնարավորությունը», - ասել է Բայդենը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ իր վարչակազմի քայլերն, ուղղված բանկային հատվածում խնդիրների լուծմանը, «դեռ չեն ավարտվել»։

«Մենք շատ ուշադիր հետևում ենք», - հավելել է նա։

Կալիֆորնիայի ֆինանսական պաշտպանության վարչությունը մարտի 10-ին հայտարարեց Silicon Valley Bank-ի (SVB) սնանկության մասին. այն Միացյալ Նահանգների 16-րդ խոշորագույն բանկն էր, որը սպասարկում էր տեխնոլոգիական և վենչուրային կապիտալի ընկերություններին: Դա ամերիկյան բանկի ամենամեծ սնանկացումն էր 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից ի վեր։ Մարտի 12-ին Նյու Յորք նահանգի կարգավորող մարմինը փակեց Signature Bank-ը՝ համակարգային ռիսկերը վերացնելու նպատակով։ Բայդենի վարչակազմը մի շարք արտակարգ միջոցներ ձեռնարկեց երկու բանկերի ավանդատուներին պաշտպանելու համար, իսկ Դաշնային պահուստը լրացուցիչ իրացվելիություն տրամադրեց՝ օգնելու ոլորտի բանկերին հոգալ ավանդատուների կարիքները:

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն