Իսրայելը ռազմական ռադիոտեղորոշիչ արբանյակ է արձակել

article-image

Իսրայելն արձակել է «Շավիթ» կրող հրթիռը, որը պետք է ուղեծիր դուրս բերի Երկրի հեռահար զոնդավորման «Օֆեք-13» ռադիոտեղորոշիչ արբանյակը՝ մշակված երկրի պաշտպանության նախարարության համար: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:

«Պաշտպանության նախարարության սպառազինությունների և տեխնոլոգիական ենթակառուցվածքի հետազոտությունների ու մշակման վարչությունը, Իսրայելի պաշտպանության բանակը և Israel Aerospace Industries-ը «Օֆեք-13» արբանյակի արձակումն իրականացրել են չորեքշաբթի օրը ժամը 02:10-ին (Երևանի ժամանակով 03:10-ին)», - հաղորդել Է իսրայելական «Արուց Շևա» («Յոթերորդ ալիք») ռադիոկայանը՝ հավելելով, որ արձակումն իրականացվել է Իսրայելի կենտրոնում գտնվող զինափորձարանից»։ Հաղորդվում է, որ երբ արբանյակն ուղեծիր դուրս բերվի, մասնագետներն ապարատի մի շարք փորձարկումներ կանցկացնեն։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն