Ծանրորդ Վալերիկ Մովսիսյանն աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր է

article-image

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչները շարունակում են մրցելույթներն աշխարհի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնության տղամարդկանց 89 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 140 կգ` դառնալով փոքր բրոնզե մեդալակիր, իսկ հրում վարժությունում` 166 կգ: Երկամարտի 306 կգ արդյունքով Մովսիսյանը դարձավ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր: 

Մինչ այս աշխարհի երիտասարդների առաջնության տղամարդկանց պայքարում 61 կգ քաշային Ժորա Գրիգորյանը երկամարտի 237 կգ արդյունքով 7-րդն էր, 67 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանն առաջին էր երկամարտի 275 կգ-ով: 73 կգ Նարեկ Մկրտչյանն աշխարհի երիտասարդների առաջնության հրում վարժության փոքր բրոնզե մեդալ է: 81 կգ քաշում Հովհաննես Ղահրամանյանը միայն 4-րդն էր (երկամարտ` 308 կգ):

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն