Իսրայելը չի բավարարում ԱՄՆ անայցագիր մուտքի պահանջները. պետքարտուղարությունը հակասել է Նեթանյահուի հայտարարությանը

article-image

Իսրայելը չի համապատասխանում առանց վիզայի ԱՄՆ մուտք ունենալու պահանջներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության գլխավոր փոխխոսնակ Վեդանտ Պատելը: Նրա հայտարարությունը հակասել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի այն պնդմանը, թե Իսրայելի քաղաքացիները կկարողանան ԱՄՆ անայցագիր մուտքի հնարավորություն ստանալ:

«Իսրայելի ապագա ընդգրկումը վիզային ռեժիմի չեղարկման ծրագրին փոխշահավետ է ԱՄՆ-ի և Իսրայելի համար: Եվ մենք շարունակում ենք աշխատել այս հարցի շուրջ։ Մենք շարունակում ենք աշխատել մեր իսրայելցի գործընկերների հետ՝ բոլոր պահանջները կատարելու ուղղությամբ։ Սակայն այս պահին Իսրայելը չի բավարարում բոլոր պահանջները: Եվ վիզաների չեղարկման ծրագրին համապատասխանելու համար Իսրայելը դեռևս զգալի աշխատանք ունի կատարելու կարճ ժամանակում, որպեսզի բավարարի այդ բոլոր պահանջները մինչև ֆինանսական տարվա ավարտը, որը սեպտեմբերի 30-ին է», - նշել է պետքարտուղարության ներկայացուցիչը:

Պատելը հավելել է, որ Իսրայելը, ինչպես ծրագրում ընդգրկված բոլոր երկրները, պետք է փոխադարձաբար ապահովի ԱՄՆ քաղաքացիների ազատ մուտքն ու տեղաշարժն իր տարածքով՝ անկախ ազգային պատկանելությունից և կրոնից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտնել էր, որ «իսրայելցիներին Միացյալ Նահանգներ մուտքի վիզա ստանալու անհրաժեշտությունից ազատելու համար բոլոր օրենսդրական պահանջները հաջողությամբ կատարվել են», և մինչև 2023 թ.-ի սեպտեմբերը Իսրայելը կմիանա «այն երկրների ցանկին, որոնց քաղաքացիներին վիզա անհրաժեշտ չէ ԱՄՆ մուտք գործելու համար»։

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն