
Ավելի քան 100 օր է` Ադրբեջանը կտրել է 150 հազար արցախցիների կապն արտաքին աշխարհից․ սա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։ Այս մասին այսօր Հայաստան կատարած այցի ընթացքում Լաչինի միջանցքի սկզբնամաս այցելելիս հայտարարել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի ղեկավար Լորան Վոքիեն։
«Եկեք աչքներս չփակենք Լաչինի միջանցքի շրջափակման այս հանցանքի վրա, չթողնենք, որ այս բնակչությունը լուռ մեռնի»,-իր խոսքում նշել է ֆրանսիացի պաշտոնյան։
Աղբյուր՝ AntiFake.am