Հայտնի է նախօրեին Երևանում Ռազմական ոստիկանության քրեականի պետին ծեծի ենթարկելու պատճառը․ Shamshyan.com

article-image

SHAMSHYAN.com-ի տեղկություններով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Հայատասնի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քնչական բաժնի քննիչները պարզել են մարտի 29-ին Արաբկիր վարչական շրջանում գործող «Մյուզիք Հոլ» ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 04։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևանի բնակիչ 36-ամյա Գրիգոր Հովհաննիսյանը և հայտնել, որ, կարծես՝ BMW մակնիշի ավտոմեքենայի ուղևորները հարձակվել են իր վրա և վնասել են աչքը։

Պարզվել է, որ այդ օրը, ժամը 02։30-ի սահմաններում Գ․ Հովհաննիսյանն իր ընկերների՝ Երևանի բնակիչներ 44-ամյա Վարդան Հովսեփյանի և 37-ամյա Տիգրան Հարությունյանի հետ այցելել են Բաղրամյան պողոտա 74 հասցեում գործող «Քուին Մյուզիք Հոլլ» ակումբ, որտեղ Գ․ Հովհաննիսյանը ձեռքով դիպչել է 35-ամյա մատուցողուհու հետույքին, որից հետո նշված ակումբի անվտանգության աշխատակից՝ Երևանի բնակիչ 36-ամյա Յանիկ Կտոյանը նկատողություն անելու համար մոտեցել է Գ․ Հովհաննիսյանին, սակայն վերջինս շարունակել է լկտի վերաբերմունք ցուցաբերել, ինչը վերածվել է վիճաբանության, ապա ծեծկռտուքի։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ծեծկռտուքին մասնակցել են ակումբի գանձապահ՝ Երևանի բնակիչ 30-ամյա Պետրոս Բաղրամյանը և նշված ակումբի երաժշտական օպերատոր՝ Երևանի բնակիչ 29-ամյա Հովսեփ Սահակյանը։ 

Նշված անձինք ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկների կողմից ձերբակալվել և տեղափոխվել են Ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մարտի 29-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ  է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում գործող «Մյուզիք Հոլ» ակումբում վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունենում։

Աղբյուր՝ SHAMSHYAN.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն