Հանցավոր անգործություն․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Սյունիքում նախօրեին ադրբեջանական զինուժը մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ դիրքավորվելով Տեղ համայնքի ստորին հատվածում՝ զբաղեցնելով բարենպաստ դիրքեր։ Բանն այն է, որ ՀՀ եւ Ադրբեջանի իշխանությունները պայմանավորվածություն են ունեցել, որ ՀՀ-ն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհը պետք է գործարկվի այս ապրիլի 1-ից, եւ Արցախից Հայաստան մտնող ճանապարհը պետք է անցնի միայն Կոռնիձորով, թեպետ նախկինում Տեղ գյուղով էր անցնում, իսկ սա նշանակում է, որ միջանցքն ու դրա տրամաբանության մեջ մտնող 5 կմ-անոց բուֆերային գոտին եւս Տեղ գյուղից պետք է տեղափոխվի դեպի Կոռնիձոր:

Ադրբեջանը փաստացի 2 օր առաջ սկսել է տեղակայման, դիրքավորման աշխատանքներ իրականացնել Տեղ գյուղի այն 5 կմ-անոց հատվածում, որտեղ նախկինում ներկայություն չուներ: ՀՀ իշխանությունը, տեղյակ լինելով ՀՀ-ն Արցախին կապող երթուղու փոփոխության ժամկետից, առնվազն պարտավոր էր ժամանակին բանակը կամ ԱԱԾ սահմանապահ զորքերը տեղակայել այդ հատվածում, որպեսզի Ադրբեջանի զինուժը չգար եւ չդիրքավորվեր բարենպաստ բարձունքներում։ Փոխարենը իշխանությունների հանցավոր անգործության հետեւանքով բարենպաստ բարձունքներն Ադրբեջանը նվաճել է, եւ ՀՀ տարածքի հաշվին չեզոք` միջդիրքային տարածություն կձեւավորվի:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

Աղբյուր՝  «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն