
Սիրիայում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին առաջիկայում կնշանակվի Հայաստանում Իրանի դեսպան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական ISNA գործակալությունը։ Նշվում է, որ շուտով Սոբհանին կգործուղվի Երևան՝ որպես Հայաստանի Հանրապետությունում Իրանի նոր դեսպան։ Գործակալությունը նաև հայտնում է, որ Սիրիայում Իրանի դեսպանի պաշտոնում էլ արդեն հաստատվել է Հոսեյն Աքբարիի թեկնածությունը։ Հայաստանում Իրանի դեսպանն այս պահին Աբբաս Բադախշան Զոհուրին է։
Աղբյուր՝ AntiFake.am