Մենք մասնակցություն ենք ունենալու և աջակցելու ենք Խաչատուրովի ազատմանն ուղղված միջոցառումներին. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

article-image

Ռազմական տեսանկյունից երկրում ստեղծված այս գերլարված իրավիճակում գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանքի տակ պահելը համարում ենք քրեաիրավական կարգավորումներից դուրս, իրականում քողարկված նպատակներ հետապնդող դատապարտելի արարք, ինչը հատկապես ակներև դարձավ նրա փաստաբանների կողմից վերջերս հանրայնացված փաստերից։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն։

«Ռազմական տեսանկյունից երկրում ստեղծված այս գերլարված իրավիճակում գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանքի տակ պահելը համարում ենք քրեաիրավական կարգավորումներից դուրս, իրականում քողարկված նպատակներ հետապնդող դատապարտելի արարք, ինչը հատկապես ակներև դարձավ նրա փաստաբանների կողմից վերջերս հանրայնացված փաստերից։

Բանակի կառավարումից տարբեր պատճառներով այսօր դուրս են մղվել բազմաթիվ սպաներ, գեներալներ, այնինչ իրավիճակը պահանջում է բոլոր ուժերի կոնսոլիդացիա, մեկտեղում։

Մենք մասնակցություն ենք ունենալու և աջակցելու ենք Գր․ Խաչատուրովի ազատմանն ուղղված միջոցառումներին։

Միաժամանակ հարկ ենք համարում հիշեցնել, որ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն ինքնուրույն, առանձին կառույց է, ուստի այլ կազմակերպությունների նախաձեռնություններին անմիջապես կամ ընդհանրապես չմիանալը չի կարող մեկնաբանվել տարբեր անհիմն, մտացածին պատճառաբանություններով, այլապես նման հրապարակումները մեր կողմից կգնահատվեն որպես ուղղորդված»,- նշված է հաղորդագրությունում։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն