
Երևանում երկու եղբոր միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ոստիկանությունը մարտի 30-ին` ժամը 01.35-ին, հաղորդում է ստացել, որ շտապօգնության խումբը Սևանի փողոցից որովայնի պատռած վերքով բուժօգնության է տեղափոխել 69-ամյա մի տղամարդու։
«Օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց։ 69–ամյա տղամարդն ասել է, որ վնասվածքը ստացել էր աշխատավայրում էլեկտրական տաքացուցիչի վրա ընկնելու հետևանքով: Սակայն իրավապահների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գիշերը` ժամը 1-ի սահմաններում, հիվանդանոց տեղափոխվածի աշխատավայրում եղբայրները վիճաբանել են, այդ ընթացքում ավագ եղբայրը դանակահարել է կրտսերին»,– ասված է հաղորդագրությունում։
Բացատրական աշխատանքի շնորհիվ 71-ամյա տղամարդը ներկայացել է քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Դանակն առգրավվել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Աղբյուր՝ AntiFake.am