Որքան հասկացա անկողմնակալ լրահոսից Վարդանյանն ինքն է սադրել է միջադեպը, իսկ այն հետագայում սրել է Ալեն. Աշոտյան

article-image

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Մհերին անձամբ չեմ ճանաչում։ Բայց զանգվածային ֆիզիկական բռնությունը ԱԺ-ում կիրառած եւ անպատիժ մնացած ՔՊ-ական ոհմակի վայնասունը դեպքի առիթով զավեշտալի է։
 
Իսհ ԱԺ-ում ծառայություն իրականացնող իրավապահների կրկնակի ստանդարտների պահվածքը ծառայամտության եւ օրենքի ընտրողական կիրառման ամենացցուն դրսեւորումներից է։
Որքան հասկացա անկողմնակալ լրահոսից Վարդանյանն ինքն է սադրել է միջադեպը, իսկ այն հետագայում սրել է Ալեն։
Վստահ եմ, որ թե ԱԺ-ի քաղաքական մեծամասնության բիոզանգվածը, թե նրանց սպասարկող իրավապահները փորձելու են ծածկադմփոց անել իրականությունը, դրա փոխարեն բեմադրելով այլ շոուներ եւ ջանք չխնայելով շեղել հայ հասարակության ուշադրությունը Սյունիքում եւ Արցախում տեղի ունեցող հերթական դավաճանական զարգացումներից։
 
Իսկ «բռնեք գողին» գոռացող իրական գողերի համապարփակ պատիժը Աստծո, օրենքների եւ մարդկանց կողմից դեռ առջեւում է»
 
Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն