Այսօր դատարանը քննելու է երեք կուսակցությունների ներկայացրած բողոքը

article-image

Այսօր՝ ժամը 17:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության  դատարանը, Շենգավիթի նստավայրում, քննելու է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանի, ՀՅԴ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանի և ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանի կողմից ներկայացված բողոքը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել երեք կուսակցությունների աշխատանքային խումբը:

«Դեռևս հունիսի 30-ին «Հայրենիք»-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն։ ՀՔԾ-ն, սակայն,  մերժել էր քրեական գործի հարուցումը։

Հանցագործության մասին քաղաքական երեք ուժերի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժել էր նաև դատախազությունը, ինչին հաջորդել էր կուսակցությունների ներկայացուցիչների բողոքը առաջին ատյանի դատարան»,- ասված է երեք կուսակցությունների աշխատանքային խմբի տարածած հաղորդագրության մեջ:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն